«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման հերթական ցուցանիշները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 20-21-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ մեկ հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 79 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 430 գրամ մարիխուանա: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է մեկ հրացան, մեկ գնդացիր, 16 փաթեթ տրոտիլ, նույնքան պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7270 փամփուշտ: Հայտնաբերվել է ութ հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: