ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին ոստիկանները բերման են ենթարկել

Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում  կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով։ Նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից․ յուրաքանչյուրս պետք է հոգատարություն դրսևորի մեր քաղաքի, մեր հայրենիքի նկատմամբ՝ կառուցելով ու շենացնելով, այլ ոչ թե վնասել ու ոչնչացնել։ Ոստիկանությունը օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու է նմանօրինակ ցանկացած ոտնձգության։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: