Մամուլի ասուլիս՝ «Կիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում․ առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը» թեմայով
Հոկտեմբերի 22-ի «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված «Կիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում. առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը» թեմայով մամուլի ասուլիսում ՆԳ նախարարության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական ցանցերում հանցագործության դրսևորումները, միտումները, բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումները:
Նա, մասնավորապես, նշել է.
• վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս կիբեռտիրույթում ֆինանսական հանցագործությունների աճ, ինչը պայմանավորված է համացանցային նոր տեխնոլոգիաների և գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության ի հայտ գալով,
• մեծ թիվ են կազմում ֆինանսական ներդրումների գայթակղությամբ պայմանավորված, ինչպես նաև բանկային հաշիվներից գումարի կամ կրիպտոարժույթների հափշտակությունները: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում նվազել են անձնական տվյալները որպես հափշտակության միջոց օգտագործելու դեպքերը։
Մանրամասները՝ տեսանյութում: