34-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս իրավախախտում արձանագրելու նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում ակնհայտ տեսանելի են եղել մեծ քանակությամբ կանեփի նմանվող թփեր։
Մեքենայի վարորդ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․64 գրամ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: