ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի բանկերից մեկում փող գողացած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

13.01.2021 18:23 Գողություն

Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործող բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: