ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունիսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հերթական շրջայցն են իրականացրել։ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում նրանք ստուգել են Սիսիան քաղաքի 43-ամյա բնակչի մոտ 12 խմ փայտանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի խոշոր բեռնատարը:
Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: