ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները ավտոմեքենա փախցնելու դեպք են բացահայտել

19.04.2021 12:46 ԱՄՏ-ի փախցնել
Կապանի ոստիկանները ավտոմեքենա փախցնելու դեպք են բացահայտել

Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 17-ի ժամը 20.00-ից ապրիլի 18-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կապան քաղաքի Հարությունյան փողոցի շենքերից մեկի հարակից հողամասի դարպասի փականը և փախցրել այնտեղ կայանված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան։
Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Կապանի 28-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին։ Նա խոստովանել է կատարածը և հայտնել, որ փախցրած ավտոմեքենան, վթարված վիճակում, թողել է Սյունիքի մարզի Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհին:
Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: