ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի և Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստուգել են Գորիս քաղաքի 33-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և հայտնաբերել առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 4 խմ փայտանյութ։ Ըստ վարորդի` Կապանի վարչական տարածքի անտառում ապօրինի հատել էր ծառեր: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյեմբերի 24-ին ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Գորիսի ոստիկանները։ Նրանք Տարթև-Գորիս ճանապարհին ստուգել են Տաթև գյուղի 42-ամյա բնակչի 4-խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53»-ը:
Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: