ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին դեպքից րոպեներ անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.02.2020 15:01 Գողություն

Փետրվարի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանյան փողոցում ինչ-որ մեկը գողություն է անում։
Անմիջապես նշված փողոց մեկնած ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքից ոստիկանություն բերման ենթարկեցին 57-ամյա մի քաղաքացու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պլաստիկ քարտեր, մի կնոջ անվամբ բանկային և նույնականացման քարտեր, փող ու զարդեր։
Ըստ բերման ենթարվածի հայտարարության` հայտնաբերված իրերը գողացել էր Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկից։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: