ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.02.2020 18:16 Գողություն

Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կապանի Արփիկ թաղամասի մի բնակչուհի ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 8-ից 9-ը կոտրելով բացել են նշված հասցեում իր վարձակալած տան դուռը և տունը տակնուվրա անելուց հետո, հավանաբար գողանալու բան չգտնելով, հեռացել:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Թարմ հետքերով սկսվեց որոնողական աշխատանքը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները շուտով պարզեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն թաղամասի 66-ամյա մի բնակիչ:
Հաղորդումից ժամեր անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: