Տղամարդը ոստիկանություն է բերել «Կարաբին» տեսակի հրազեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15.10.2019 18:42
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 14-ին բաժին է եկել Նորագավիթում ապրող 37-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կարաբին» տեսակի հրազեն՝ նախատեսված 7․62 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ զենքը գտել է տան տանիքում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: