ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թ. վերջին նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.12.2016 18:14 Միջոցառումներ
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թ. վերջին նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, կարգապահական հանձնաժողմվի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն եւ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց հիշյալ ծառայողներից երեքի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի նկատմամբ նյութերը քննարկել լրացուցիչ:
Քանի որ սա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թվականի վերջին նիստն էր, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին՝ օբյեկտիվ քննարկումների ու արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություններ մաղթելով գալիք տարում: