ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

11.09.2020 17:55 Միջոցառումներ

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», ևս 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» և 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։