ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

12.08.2020 12:21 Միջոցառումներ

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերը, ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 11 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 8 ծառայողների նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։