Մայիսի 15-ին կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը
15.05.2020 18:25
Միջոցառումներ
Մայիսի 15-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 3 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։