ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի 2020 թվականի վերջին նիստը

28.12.2020 18:35 Միջոցառումներ

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 5 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 1 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։