Արտաշատի ոստիկանները գտել են կարգազանց վարորդին
11.07.2019 16:26
Այլ հանցագործություններ
Հուլիսի 8-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող թատրոնի շենքի դիմաց «Տոյոտա Ալտեզա» մակնիշի մեքենայի վարորդը, հասարակական կարգը կոպիտ խախտելով, խաթարել էր երթևեկության բնականոն ընթացքը:
Արտաշատի քրեական հետախույզները պարզել են մեքենան վարողի ինքնությունը: Արտաշատի Արարատյան փողոցի 25-ամյա բնակիչը հուլիսի 10-ին, ժամը 9-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, բայց հրաժարվել է բացատրություն տալուց:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: