1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կարին գյուղում որդին խեղդել է 84-ամյա մորը․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը

14.12.2020 14:19 Սպանություն

Դեկտեմբերի 12-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից շտապօգնության խումբ մեկնեց Արագածոտնի մարզի Կարին գյուղ։ Բուժխումբն արձանագրեց, որ 84-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Իրավապահները տանը արնանման հետքեր հայտնաբերեցին։ Արնանման հետքեր կային նաև դիակի վրա։ Շուտով հայտնի դարձավ, որ տարեց կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզներն իրականացրին օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով այլ իրավապահ կառույցների ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թոշակառու կնոջը որդին ծեծել է, ապա խեղդել։ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց  ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես և շարժառիթը պարզելու նպատակով։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: