ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հոկտեմբերի 1-ի ժամը 16.00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 30-րդ կմ-ին, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Երևանի բնակիչ 54-ամյա վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար փաստաթղթի հետ պարեկներին է ներկայացրել 5000 դրամ: Նա ձերբակալվել և, տրանսպորտային միջոցով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: