ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավախախումները չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են

Իրավախախումները չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են

Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 1-ի ժամը 19-ին Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 5000 դրամ կաշառք:
Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ 51-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին:

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 2-ին:
Գեղարքունիքի մարզի պարեկները ժամը 17.30-ին ամրագոտի չամրակապելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումները չարձանագրելու համար նա պարեկներին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:
Երևանի բնակիչ 37-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:


Հաջորդ դեպքն արձանագրել են Երևան քաղաքի պարեկները:
Նոյեմբերի 3-ի ժամը 22.30-ին Նուբարաշեն-Մասիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Ակնհայտ նկատելի է եղել վարորդի ոչ սթափ լինելը: Սթափության թեստ հանձնելուց հետո պարզվել է, որ վարորդն իսկապես ալկոհոլի ազդեցության տակ է: Արձանագրություն չկազմելու համար Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 55-ամյա վարորդն պարեկներին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Նուբարաշենի բաժանմունք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: