ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել:
Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, 2017 թվականի հունիսի 1-ին, նվիրատվության պայմանագրով այդ քաղաքացուն է տրամադրել գյուղի 16-րդ փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 177 քմ. մակերեսով անավարտ կառույցը, 184 քմ. մակերեսով շինություն և մոտ 1 հա հողամաս:
Ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: