ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրական գնահատականի համար ՀՔԲ աշխատակցին կաշառք էր առաջարկել

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ՆԳՆ Երևանի հաշվառման քննական բաժնից հաղորդում է ստացվել, որ Դավիթ Բեկի և Ժակ իվ Կուստոյի փողոցների խաչմերուկում 20-ամյա երիտասարդը, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ, դրական գնահատականի համար քննություն ընդունողին առաջարկել է 50 հազար դրամ կաշառք:Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: