ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՆԱՎ-ի հերթական բացահայտումը. ՃՈ մայորն ու կապիտանները կաշառք վերցնելու համար ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների կապակցությամբ նույն վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թ. դեկտեմբերին ոստիկանության մայորը և ոստիկանության երկու կապիտաններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 13 դրվագով պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ: Մասնավորապես, ճանապարհային ոստիկանության տեսուչները երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ անձանց նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց նրանցից պահանջել և ստացել են մինչև 10 հազար դրամ կաշառք: Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նրանք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Հունվարի 30-ին ներքին անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են ճանապարհային ոստիկանության երեք ծառայողներին և ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: