ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնամաքրման գործընթացը շարունակվում է․ կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայող է բռնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55․000 դրամ։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառքի առարկա հանդիսացող 55․000 դրամից 25․000 դրամը ստանալոց անմիջապես հետո ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին բռնել ու բերման են ենթարկել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։
Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: