Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01.11.2019 19:06
Գողություն
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է սուպերմարկետում գողություն կատարելու մեջ։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: