1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարաշի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

02.04.2021 12:25 Գողություն

Մարտի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը: Մեքենայի այս մասն ավելի հայտնի է կատալիզատոր անվամբ:
Մարտի 22-ի առավոտյան բաժանմունքում ստացվում է նմանատիպ նոր ահազանգ. վերջին երեք օրվա ընթացքում գողացել էին Սայաթ-Նովայի պողոտայում կայանված «Նիսանի» խլացուցիչը:
Մարտի 27-ի առավոտյան երրորդ ահազանգն էր, այս անգամ` ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում: Ահազանգողը հայտնում էր, որ Պարույր Սևակի փողոցի իրենց բակում կայանված «Լեքսուսից» գողացել էին կողային հայելիները և խլացուցիչի օդազտիչը:
Այս ընթացքում իրավապահները, բնականաբար, ձեռքերը ծալած չէին նստել: Գիշերային շրջայցերի ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձվում տարածքում կայանված մեքենաներին, ուսումնասիրվում էին տարածքը հսկող տեսախցիկների տեսագրությունները, և, իհարկե, իրականացվում էր օպերատիվ աշխատանք:
Եվ ահա, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է նույն անձը` Դավիթաշենի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Ապրիլի 1-ին նա հայտնաբերվեց Արմավիրի մարզի Արևշատ գյուղում ու բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն։
Պարզվեց, որ երիտասարդը հասցրել էր վաճառել գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: