Գողացել էր ավտոմեքենաների կատալիզատորները
Նոյեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Մայակ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում, Մոլդովական փողոցում գտնվող իր ավտոտնակում, տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել է «Ֆորդ», «ԲՄՎ», «Կիա» և «Ինֆինիտի» ավտոմեքենաների կատալիզատորները:
Բոլոր դեպքերով ոստիկանությունում ընդունվել են հաղորդումներ։
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: