27-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց ու դանակ են հայտնաբերվել
23.08.2024 13:12
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի վարչության 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 23-ին Սաֆյան փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 27 և 32 տարեկան ու Աբովյան քաղաքի բնակիչ 26 տարեկան երեք երիտասարդների:
27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, նույն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։