ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել:
65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում:
Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: