ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փորձել են մեքենայից գողություն անել և նույն պահին բռնվել են․ ոստիկանության բացահայտումը

05.04.2021 16:38 Գողություն

Մարտի 31-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գիշերային շրջագայության էին Մաշտոցի պողոտայում։ Ոստիկանները նկատում են երկու տղամարդու, որոնց վարքը կասկածելի էր։ Փողոցով քայլելիս տղամարդիկ բացում են կայանված «Մերսեդեսի» դուռը, սրահում ինչ-որ բան փնտրում, ապա փորձում հեռանալ։ Մի քանի քայլ՝ ու բռնվում են և, գողության փորձի կասկածանքով, բերման ենթարկվում բաժին։
Բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 22 և 27 տարեկան բնակիչներ են։ Ճշտվեց նաև տուժողի ինքնությունը։ Նա հանցագործության մասին հողորդում է ներկայացրել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդները ձերբակալվել են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: