Կենտրոնականի ոստիկանները գողություններ են բացահայտել
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 11-ի ժամը 19.20-ից մարտի 12-ի ժամը 07.45-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված առարկայով բացել են արագ սննդի կետերից մեկի մուտքի դուռը և գողացել գործիքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Մարտի 15-ին, ժամը 15.00-ին, 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ մարտի 13-ին, ժամը 03.00-ին, Կողբացու փողոցի մի խանութից կատարված գողությունը ևս նույն երիտասարդն է արել. գողացել էր համակարգիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: