1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնականի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել

21.04.2020 17:51 Գողություն

Ապրիլի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բյուզանդի փողոցի տներից մեկի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Զավարյան փողոցի 17-ամյա մի բնակիչ:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդավառի լճի մոտից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նշված գողությունից զատ բերման ենթարկվածն ապրիլի լույս 20-ի գիշերը գողացել էր նաև Զավարյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գողությունների փաստով նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: