ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

26.03.2020 12:02 Գողություն
Կենտրոնականի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Մարտի 25-ին, ժամը 16.41-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մարտի 21-ի ժամը 12.00-ից մարտի 22-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Գրիգոր Լուսավորչի փողոցի ավտոպահեստամասերի իր խանութից գողացել են չհրկիզվող պահարան և «Կասիո» ձեռքի ժամացույց:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: