ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին մեքենայից գողություն կատարած անձին

04.07.2019 16:00 Գողություն

Հուլիսի 2-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են և գողություն կատարել:
Դեպքի վայր են մեկնել Կենտրոնականի ոստիկաններն ու պարզել, որ գողությունը կատարվել է հունիսի 29-ի ժամը 19.00-ից հուլիսի 2-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում: Մեքենայից գողացել էին ձայնարկիչ և շարժական խոսնակը:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 3-ին, ժամը 19.30-ին, Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: