ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

12.05.2021 17:04 Գողություն

Մայիսի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մաշտոցի պողոտայի կրպակներից մեկի պատուհանը և գողացել դյուրակիր համակարգիչ:
Դեպքի վայրի զննությունից հետո հետաքննություն իրականացնող մարմինը որոնողական աշխատանք սկսեց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սիլիկյան 3-րդ փողոցի 30-ամյա մի բնակիչ։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: