ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվեց ատրճանակ. նա ձերբակալվել է

Ապրիլի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում, ժամը 17.05-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին ու, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածաքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 4 անձի՝ «Լեքսուս» ավտոմեքենայով հանդերձ։ 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով:
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: