1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնականի ոստիկանները բացահայտեցին բջջային հեռախոսի գողության դեպքը՝ հայտնաբերելով գողոնը

22.07.2020 14:20 Գողություն

Հուլիսի 19-ին, ժամը 19.45-ի սահմաններում 1-02 ահազանգած երիտասարդը հայտնեց, որ իր բջջային հեռախոսը գողացել են։ Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի «Անգլիական» այգում։ Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր։ Երիտասարդը որոշ ժամանակ ուշադրություն չէր դարձրել հեռախոսին, ապա նկատել էր, որ գողացել են։ Նրանից հաղորդում ընդունվեց, ինչից հետո Կենտրոնականի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Երկօրյա օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզ դարձավ կասկածվողի ինքնությունը։ Գողության հետ նրա առնչությունը փաստող տվյալներ ձեռք բերելուց հետո Երևանում բնակվող 18-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Շուտով հայտնաբերվեց նաև գողացված բջջային հեռախոսը։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: