Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Մարտի 4-ին, ժամը 20-ի սահմաններում, մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ րոպեներ առաջ թիվ 44 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր անձնագիր, փող, զեղչի ու բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանք սկսեցին, և նույն օրը գրպանահատը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները Իսահակյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 22-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: