ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2019 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Կենտրոնական բաժինը

Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հենց այս բաժինն է ճանաչվել 2019 թվականի լավագույն ստորոբաժանում։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում աշխատանքային օրը սկսվում է հրահանգավորումներով։ Բաժնի դիմաց կանգնած են պարեկապահակետային ծառայության գնդի առաջին գումարտակի ծառայողները։ Նրանք են ապահովում մայրաքաղաքի կենտրոնի հասարակական կարգը։ Բացի հասարակական կարգ պահպանելուց, պարեկապահակետայինները անցած տարի բացահայտել են նաև հանցագործություններ, հայտնաբերել հետախուզվողների, բաժին են բերման ենթարկել սառը զենք կրող անձանց։
Ստորաբաժանման ներսում նույն պահին հրահանգավորվում է բաժնի օպերատիվ խումբը։ Խումբը բաղկացած է քրեական հետախույզներից, հետաքննիչներից, համայնքային ոստիկաններից և այլն։ Նրանք աշխատում են 24 ժամյա ռեժիմով։ Ցանկացած ահազանգի դեպքում այս ծառայողներն են շտապում դեպքի վայր ու իրականացնում բացահայտման միջոցառումներ։
Տարածքային յուրաքանչյուր բաժին, կարելի է ասել, սկսվում է հերթապահ մասից։ Ոստիկանության Կենտրոնական բաժինը հանրապետության ամենածանրաբեռնված տարածքային ստորաբաժանումն է։ Այս բաժնի հերթապահ մասի հեռախոսները անցած տարի ամենաշատն են ստացել ահազանգ։
Բաժնի առանցքային ծառայություններից է նաև համայնքային ոստիկանության բաժանմունքը։ Յուրաքանչյուր համայնքային ոստիկան պետք է տիրապետի իր կողմից սպասարկվող տարածքում տիրող իրավիճակին, իսկ բնակիչները պետք է ճանաչեն իրենց համայնքային ոստիկանին։ Դրա շնորհիվ բնակիչների խնդիրները ստանում են արագ լուծումներ, իսկ եթե տվյալ տարածքում հանցագործություն է տեղի ունեցել, «տաք հետքերով» բացահայտվում է։
Կենտրոն վարչական տարածքում կա համայնքային ոստիկանության երկու հենակետ։ Հենակետում ամեն օր հերթապահում են ոստիկաններ, հաճախակի են հանդիպում-զրույցները բնակիչների հետ։ Հենակետը օգնում է նաև արագ արձագանքել մոտակայքում տեղի ունեցած միջադեպերին ու հանցագործություններին։
2019-ին ծանրաբեռնված ծառայություն է իրականացրել նաև բաժնի հետաքննության բաժանմունքը։ Ընթացք է տրվել բոլոր ահազանգերին, նախապատրաստվել են նյութեր, հարուցվել քրեական գործեր, ընտրվել խափանման միջոցներ։
Բաժնի մյուս ծառայությունը անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքն է։ Հատուկ մասնագիտացում անցած ծառայողները գնում են ընտանեկան բռնության մասին յուրաքանչյուր ահազանգի հետքերով և իրականացնում համապատասխան ծառայություն։ Այս բաժանմունքում են ծառայում նաև դպրոցական տեսուչները։ Կենտրոն համայնքում յուրաքանչյուր դպրոց ունի իր դպրոցական տեսուչը։ Դպրոցում ոստիկանները հանդիպումներ են ունենում աշակերտների հետ, խոսում հակահասարակական երևույթների ու դրանց հետևանքների մասին, պարզաբանում նրանց իրավունքներն ու պարտականությունները։
Հանցագործությունների դեմ պայքարի առաջնագծում են, իհարկե, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։ 2019-ին նրանք նույնպես ծառայել են գերծանրաբեռնված։ Բացի հանցագործությունների բացահայտումներից, մասնակցել են նաև բաժնի մյուս աշխատանքներին, զանգվածային միջոցառումներին ներգրավված են եղել հասարակական կարգի պահպանությանը։
Խոսելով զանգվածային միջոցառումների մասին՝ հարկ է նշել, որ 2019 թվականին տեղի ունեցած գրեթե բոլոր զանգվածային միջոցառումները եղել են մայրաքաղաքի կենտրոնում։ Այս միջոցառումների անվտանգության թիվ մեկ պատասխանատուն ոստիկանության Կենտրոնական բաժինն է։ Այս ուղղությամբ անցած տարի բաժինը իրականացրել է ուժեղացված ծառայություններ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ենթակայությամբ է գործում ոստիկանության Մարաշի բաժանմունքը, որի սպասարկվող տարածքում են գտնվում մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Բաժանմունքի ծառայության յուրահատկությունը կայանում է նրանում, որ բացի տեղի բնակչությունից օրվա ընթացքում հանրապետության տարբեր հատվածներից մայրաքաղաքի այս հատվածն են գալիս այլ համայնքների ու քաղաքների բնակիչներ, ուսանողներ, օտարերկրյա քաղաքացիներ։
Ոստիկանության Կենտրոնական բաժինը սերտ համագործակցում է նաև Կենտրոն համայնքի ոստիկանության վետերանների խորհրդի հետ։ Ոստիկանության վետերանները, հավատարի իրենց կոչմանը, աջակցում են բաժնի աշխատանքներին։ Նրանց աշխատանքի շնորհիվ քաղաքացիները հանձնել են ապօրինի պահվող տարբեր տեսակի զենք ու ռազմամթերք, բացահայտվել են հանցագործություններ։ Կենտրոն վարչական շրջանի 50-ամյա ոստիկանության վետերանների խորհուրդը անչափահանսերի համար կազմակերպում է նաև ճանաչողական միջոցառումներ։
Ոստիկանության Կենտրոնական բաժինը այս տարի ևս ծանրաբեռնված ու սրտացավ ծառայություն է իրականացնում։ Ի դեպ, ստորաբաժանումը առաջին անգամ չէ, որ ճանաչվում է լավագույնը։
Սա մի փոքր անդրադարձ էր ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատանքից։ Ոստիկանության լավագույն տարածքային բաժնում իսկապես ծառայում են լավագույնները։