Խուլիգանություն կատարած երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
12.07.2019 16:36
Խուլիգանություն
Հուլիսի 11-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վարդանանց փողոցում ատրճանակով կրակում են աղբամանի վրա:
Մեկնած ոստիկանները ժամը 22-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել Խորենացու փողոցի բնակիչ, 26-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի օդամղիչ ատրճանակ և ատրճանակի հաշվառման քարտ: Պարզվել է, որ նշված ատրճանակով երեք անգամ կրակել է աղբամանի ուղղությամբ:
Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: