ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակարանային գողություն Երևանում․ մեկ անձ ձերբակալվել է․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

15.07.2020 17:40 Գողություն

Հուլիսի 14-ին, ժամը 14.30-ին, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5Ա  շենքի մի բնակարանատեր վերադարձել էր տուն ու տեսել, որ այն թալանված է։    Ահազանգել էր ոստիկանության Կենտրոնական բաժին ու հայտնել, որ հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, հափշտակել նոթբուք, ոսկյա զարդեր, արծաթյա իրեր և այլն։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ։ Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց՝ հուլիսի լույս 15-ի գիշերը։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ բնակարան էր մտել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Ժամը 1.35-ի սահմաններում տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Խանջյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցույցմունք ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև բնակարանից հափշտակված իրերը, որոնք ձերբակալվածի բնակության վայրում էին՝ Արզնի գյուղում։ Գողոնն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: