ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանությունը բացահայտվեց կարճ ժամանակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.09.2019 12:55 Սպանություն

Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և իրավապահ այլ մարմինների ծառայողներ։ Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը  28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, Վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Տղամարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումններն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: