Կրակել էր թափառական շներին վախեցնելու նպատակով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի շենքերից մեկի բակում մի երիտասարդ կրակում է շների վրա: 
 Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ժամը 13.10-ին նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու, որի մոտից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: 
 Պարզվել է, որ նա իր շան վրա հարձակված թափառական շներին վախեցնելու նպատակով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, երկու անգամ կրակել է օդամղիչ ատրճանակից, որոնցից մեկը՝ շների ուղղությամբ: 
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					