ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Կենտրոնական բաժին բերվեցին խուլիգանության կասկածանքով

Հուլիսի 9-ին, ժամը 02.45-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում կռիվ է:
Հինգ րոպե անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել հինգ երիտասարդի և Պուշկինի փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու: ՊՊԾ գնդի ծառայողները ներկայացրել են զեկուցագիր, որ նշված անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյաքներ, հարվածներ են հասցրել միմյանց:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: