1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ալյուրի և թեփի վաճառակետում անհայտ ծագման ծխախոտ էր վաճառում

Ալյուրի և թեփի վաճառակետում անհայտ ծագման ծխախոտ էր վաճառում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում, առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների, վաճառում է անհայտ ծագման ծխախոտ:
Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Նույն օրը այցելություն է կատարվել Տանձուտ գյուղի նշված հասցե: 38-ամյա տղամարդը հայտնել է, որ վաճառակետում տարբեր տեսակի ծխախոտներ կան, որոնք պատրաստ է ներկայացնել:
Զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի 1020 տուփ ծխախոտ: Տանձուտցի տղամարդը հայտնել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում վերավաճառելու նպատակով ձեռք է բերել 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ, որոնցից շուրջ 2000 տուփը վերավաճառել է տարբեր մարդկանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: