ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոտնակում կեղծ օղիներ էր պատրաստում. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Ավտոտնակում կեղծ օղիներ էր պատրաստում. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցում, ակցիզավորում և իրացնում են տարբեր մակնշումներով կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են Ռասկատլյան փողոցի նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, ինքը փաստացի բնակվում է նշված հասցեում և ավտոտնակում առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցում, ակցիզավորում է օղիներ: Նա ոստիկաններին մատնացույց է արել ավտոտնակի տեսանելի հատվածում գտնվող շշալցված օղիները, օղու տարաները և պիտակները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: