ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել. Մարտունու քրեական հետախույզների բացահայտումը

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: