Ավանի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին
Հոկտեմբերի 22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղեվարձը վճարել է կեղծ 20 000 դրամանոցով։
Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեղծ թղթադրամն իրացրել է Եղվարդ քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
