Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստում քննարկվեցին ոստիկանության 6 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: