«Զինանոց-2015» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Դանիել Կ.-ին պատկանող, Ռուբեն Սևակի փողոցի 2/1 շենքի բնակարաններից մեկում, որտեղ նա ներկայացրել է «ՏՕԶ» տիպի, երկփողանի, որսոդական հրացան, «Նագան» տիպի 7,62 մմ տրամաչափի ատրճանակ և 16 տրամաչափի 6 փամփուշտ, իսկ նշված հասցեին կից ավտոտնակից հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ` «ՆԱԴԻԱ ԻՏԱԼԻԱ», անհայտ տրամաչափի 11 փամփուշտ, հրավառության համար նախատեսված 10 փամփուշտ, ատրճանակի 7 փամփուշտ ու կանեփանման բույսի հատիկներ և 1 կաթուցիչ` կանեփանման հետքերով:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին, ժամը 20.10-ին, 1986 թ. ծնված Գևորգ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 32, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է ներկայացել 1965 թ. ծնված Սամվել Մ.-ն և հայտնել, որ մասնակցել է Արցախյան պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք, որը պահել է իր տան տանիքում ու մոռացել դրա մասին, սակայն 3 օր առաջ տանիքի վերանորոգման աշխատանքների ընթացքում հիշել է իր պահած զենք-զինամթերքի մասին և որոշել հանձնել ոստիկանություն: Սամվել Մ.-ն բաժնում ներկայացրել է տարբեր տրամաչափի 154 փամփուշտ և «ԻԺ 18» տիպի 1965 թ. արտադրության մեկփողանի որսորդական հրացան:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Զոյա Պ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «ՌՊԿ» տիպի ինքնաձիգ` դատարկ պահունակով, և հայտնել, որ այն պատկանել է 1992թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված ամուսնուն:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ին, 1947 թ. ծնված Մարատ Մ.-ն կամավոր հանձնել է կորոզիայի ենթարկված նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ` շղթայով, և տարբեր տրամաչափի 60 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ինքն իր հետ բերել է 1990-1992 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ին, 1950 թ. ծնված Սամվել Հ.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի և բռնակոթի, անհայտ տիպի և տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 12 փամփուշտ և հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 13.50-ին, 1967 թ. ծնված Ալիսա Յ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 54, 7.62 մմ տրամաչափի 3 և 12.7 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը վերջինս բերել էր ԼՂՀ-ից պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: